Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական խորհրդարանի պատգամավորները բողոքի նոտա են ուղարկել Ռուսաստանի Պետդումայի նախագահին և Դումայի հանձնաժողովների ղեկավարներին՝ կապված հայտնի ռուս կանանց՝ Արցախ կատարած այցի հետ:

Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, բողոքի նոտան ստորագրել են ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական կապերի հարցով աշխատանքային խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին և Ադրբեջանի Ռուսական համայնքի նախագահ Միխայիլ Զաբելինը:

Հայտնի ռուս կանանց այցն Արցախ, որոնց թվում էին գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը, կայացել է հոկտեմբերի 7-ին: Նրանք Արցախ են այցելել Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել