Մարդկանց մեծամասնությունը հեշտությամբ է հավատում սննդամթերթի տուփերի վրա գրվածներին, որոնք հայտնում են շաքարի, աղի և այլնի բացակայության մասին: Սակայն գիտնականներն ապացուցեցին, որ հաճախ դա չի համապատասխանում իրականությանը: 

Հյուսիսիային Կարոլինայի համալսարանի աշխատակիցներն անցկացրին հետազոտություն՝ ուսումնասիրելով 80 մլն անուն սննդամթերք: Պարզվեց, որ մի շարք դեպքերում շաքարի, յուղերի և այլ սննդանյութերի բացակայության մասին գրվածներն իրական չէին, քանի որ տեղադրված էին հենց դրանցով հարուստ մթերքների տուփերին:

Օրինակ՝ «դիետիկ» բրաունին կարող էր 40 գ մթերքի մեջ պարունակել 3 գ յուղ, իսկ «ցածր կալորիականության» չիզբուրգերը՝ 3 գ յուղ 125 գ պատրաստի սննդի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել