Գիտնականները ստեղծել են հատուկ տիկնիկ, որը կարողանում է տարբերել երեխայի էմոցիաները: Տիկնիկի մեջ տեղադրված է փոքր տեսախցիկ և չիպ, որոնք միասին կարող են տարբերակել 8 տարբեր էմոցիա՝ ներառյալ տխրություննն ու ուրախությունը: Խաղալիքն ինտերնետի ելք չի պահանջում և այդպիսով այն բացառում է  կոնֆիդենցիալության խախտումը: Սնուցման համար բավական է մեկ մարտկոց:

Չիպն ապահովում է խաղալիքի արհեստական բանականությունը: Տիկնիկն արժե մոտ 130 դոլար, սակայն վաճառքում առկա չէ, քանի որ մշակողները դեռևս օպտիմիզացնում են այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել