Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության և պետական սահմանապահ ծառայության համատեղ հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի՝ Բահրամ Հասանզադը, ով փորձել է Ադրբեջանի քաղաքացիներին ներգրավել լրտեսական գործողությունների մեջ։

Հայտնաբերվել է, որ Բահրամ Հասանզադն օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների պահանջով հավաքագրել է ադրբեջանական զինվորների, ռազմական-ռազմավարական օբյեկտների, ռազմական տեխնիկայի, օտարերկրյա պետությունների հետ ռազմական կապերի, ինչպես նաև Ադրբեջանի ազգային անվտանգության և պաշտպանության հնարավորությունների մասին հետախուզական տվյալներ:

Քննարկվող թեմաներից առաջինն այն է, որ նշված անձն աշխատել է Հայաստանի Հանրապետության համար, սակայն, ըստ երևույթին, նրա կապերը մեկ այլ պետությունից են գալիս։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղում գնդակահարում է բոլոր այն անձանց, ովքեր որևէ կապ են ունեցել հայկական կողմի հետ։ Նրանք սպանում են նույնիսկ այն անձանց, ովքեր կապ չեն ունեցել, բայց կասկածվել են հայերի համար լրտեսություն անելու մեջ։

Տվյալ դեպքում, եթե անձը Հայաստանի համար չի աշխատել, ապա նրանք կբավարարվեն միայն պաշտոնական որոշ տեղեկություններով ու գործին այլ ընթացք կտան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել