«Աշխարհում մսի նկատմամբ ախորժակը չի նվազում։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է այլընտրանքներ գտնել։ Սննդի արտադրության ամերիկյան ընկերությունը մսի արտադրության արտասովոր միջոց է գտել. միս՝ կենդանի կենդանիներից»,– հաղորդում է Stern-ը։

«Just ընկերությունը հավի փետուրներից վերցված հյուսվածքների մսի աճեցման մեթոդ է մշակել,– հաղորդում է Դենիզ Սնիգուոլեն՝ հղում անելով BBC-ին։ Հավի նագեթներ պատրաստելու համար մոտ երկու օր է պահանջվում։ Այսպիսի մթերք դեռևս հնարավոր չէ գտնել խանութներում, սակայն ֆիրմայի ղեկավա Ջոշ Թեթրիկը հավաստիացնում է, որ տարվա վերջին արդեն նման միս ներկայացված կլինի որոշ ռեստորաններում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել