Ամերիկյան Միսիսիպի նահանգի ոստիկանությունը հետաքննում է 20 ամսական Ռոյալթի Մար Ֆլոյդի մահը։ Երեխային սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա սեփական տատիկը՝ 48-ամյա Քերոլին Ջոնսը։ Ինչպես հաղորդում է Fox հեռուստաալիքը, տատիկը մորթել է թոռնիկին և նրա մարմինը տապակել ջեռոցում։ Սարսափելի իրականությունը հայտնաբերել է Քերոլինի եղբայրը, որն էլ ոստիկանություն է կանչել։

Շերիֆ Քելվին Վիլյամսն ասում է, որ իր աշխատանքի երկար ու ձիգ տարիների ընթացքում սա ամենասարսափելի դեպքն է, որ տեղի է ունեցել։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք փոքրիկն արդեն մահացած է եղել, երբ Քերոլինը նրան ջեռոցն է մտցրել։

Փորձագիտությունն ընթացքի մեջ է։

Սպանության դրդապատճառները դեռևս չեն հաղորդվում։

Հաղորդվում է նաև, որ երեխան ապրել է տատիկի հետ, իսկ մայրն այլ վայրում է բնակվել։

Ռոյալթիի մայրը՝ Վերոնիկա Ջոնսը, գումար է հավաքում երեխայի թաղման համար GoFundMe ինտերնետային հարթակի միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել