Ճապոնացի գիտնականները մաստակ են ստեղծել, որի համը կարելի է կարգավորել: Դա հնարավոր է պիեզոէֆեկտի միջոցով, փոխանցում է New Scientist-ը:

Արտասովոր մաստակը ստեղծել են Ճապոնիայի Մեյձի համալսարանի գիտնականները և ցուցադրել Գերմանիայում: Այն բաղկացած է ձգվող նյութից, որը նման է մաստակի: Օգտագործելուց առաջ հատուկ սարքի միջոցով մասնագետները կարգավորում են դրա համը: Հետո ատամների ճնշման հետևանքով մաստակը ստանումէ խնձորի, արքայախնձորի, մսի, շոկոլադի և այլ մթերքի համ:

Դա հնարավոր է պիեզոէլեկտրական ազդեցության շնորհիվ, երբ էլկտրոդներն ազդում են լեզվի տարբեր հատվածների վրա, որոնք պատասխանատու են համային զգացողության համար: Փաստացի մաստակն անհամ է, սակայն մեր ուղեղին թվում է, թե այն անանուխի կամ ձմերուկի համ ունի:

Այն օրգանզիմի համար անվնաս է և օգտագործման ժամկետ չունի. մաստակը կարելի է օգտագործել տասնամյակներ շարունակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել