Լեղապարկի աշխատանքի խանգարումները կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ արդյունքում մարդուն անհանգստացնում են որոշակի խնդիրներ, որոնց առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագիտական օգնության:

Բորբոքում և գազեր: Լեղապարկը մասնակցում է նյութափոխանակությանը՝ արտադրելով նյութ, որը կարևոր նշանակություն ունի ճարպերի մասնատման համար: Երբ այս օրգանի աշխատանքում խնդիրներ են առաջանում, նյութափոխանակությունը դանդաղում է, նկատվում են բորբոքում, մեծ քանակով գազերի առաջացում:

Ծանրության զգացում և ցավ որովայնում: Լեղապարկի հետ կապված խնդիրները հանգեցնում են որովայնի հատվածում ծանրության և ցավի զգացման: Ցավը երբեմն տարածվում է դեպի մեջքի աջ հատված, ինչը կապված է բորբոքային պրոցեսների հետ: Հնարավոր է նաև, որ այս խնդիրները պայմանավորված են նյութափոխանակության խանգարմամբ:

  • Որպես կանոն, ցավն անսպասելի է առաջանում և 15 րոպեից երկար չի տևում:
  • Որոշ ժամանակ անց այն անհետանում է, սակայն կարող է նորից սկսվել և լինել ավելի ինտենսիվ:

Սրտխառնոց և գլխապտույտ: Պարբերական սրտխառնոցն ու գլխացավը չի կարելի անուշադրության մատնել: Դրանք կարող են կապված լինել մի շարք այլ հիվանդությունների հետ, բայց հարկավոր է բացառել լեղապարկի աշխատանքի խանգարումների առկայությունը: Այս խնդիրները պայմանավորված են այն հանգամանքով, որ օրգանիզմը չի կարողանում օգտագործել լեղին ճարպերի վերամշակման համար, ինչը մեծացնում է արգասիքների քանակն աղիներում և արյան մեջ: Բացի այդ՝ երբ լեղապարկում քարեր են ձևավորվում, որովայնի վրա ճնշում է առաջանում, ինչը կարող է սրտխառնոց և փսխում առաջացնել:

Տհաճ հոտ բերանից: Որպես կանոն, այս խնդիրը բակտերիալ վարակների կամ սխալ հիգիենայի հետևանք է: Սակայն եթե խնդիրը քրոնիկական է, և ոչ մի կերպ չի ստացվում ազատվել դրանից, հարկավոր է ստուգել՝ արդյո՞ք այն պայմանավորված չէ լյարդի կամ լեղապարկի խնդիրներով: Այս դեպքում բերանում մետաղական համ է զգացվում:

Ախորժակի անկում: Ախորժակի անսպասելի անկումը վկայում է այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ: Դա կարող է պայմանավորված լինել քրոնիկ բորբոքային հիվանդություններով, նյութափոխանակության խնդիրներով, որոնք պայմանավորված են լեղապարկի աշխատանքի խանգարումներով:

Դեղնածություն: Եթե մաշկը կամ աչքերը դեղնավուն երանգ են ստացել, հարկավոր է դիմել մասնագետի և վեր հանել պատճառները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել