Panorama.am-ը գրում է.

«Հեղափոխությունից հետո եղան նշանակումներ, որոնք ընդունվեցին մեծ վերապահումներով, ոչ միանշանակ»,- «Մեդիա կենտրոնում» «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով քննարկմանն ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը։ Նա նշեց, որ ի տարբերություն Վալերիյ Օսիպյանի, ով նշանակվել է ՀՀ ոստիկանապետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, թեև մեծ մասշտաբով որոշումներ կայացնող չէր, ի վերջո այնպիսի պաշտոներ էր զբաղեցնում, որտեղ որոշում կայացնող էր։

«Այն մարզում, որտեղ նշանակվեց մարզպետ, բացառիկ հանցագործություններ էին տեղի ունենում, նույն Հունան Պողոսյանը որևէ բան չէր ձեռնարկում բացահայտելու համար։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է փոխվել Հունան Պողոսյանի մեջ հեղափոխությունից հետո, որ առիթ է տալիս ենթադրելու, որ նա կարող է աշխատել ազնիվ,  նվիրյալ և նույն հեղափոխության ոգով շարունակի»,- ասաց Ն. Կարապետյանցը։ 

Նա ընդգծեց, որ Հայաստանում առհասարակ քաղաքական ռասիզմ չկա,  մարդիկ խնդրում են պատասխանատվության ենթարկել այն  բոլոր պաշտոնատար անձանց, որոնց գործողություններում առնվազն  հանցագործության տարրեր են եղել։

«Ես խոստանում եմ վարչապետին, որ ամեն օր իմ ամեն հարցազրույցներից առաջ  ասելու եմ, որ Հունան Պողոսյանը պետք է հեռացվի աշխատանքից, պատասխանատվության ենթարկվի։
Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար համաներում ստանալու համար բավականին երկար պրոցես է, բայց մեկ էլ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշել է մի ամբողջ հանցավոր համակարգի գոնե առանձին անձանց ներում շնորհել։ Շատ ներողություն, էդ հանցագործությունները, որ իրականացրել են այդ անձիք, իրենք իմ նկատմամբ, ժողովրդի նկատմամբ են նաև իրականացրել, իրավունք չունի վարչապետը միանձնյա որոշի, որ սրանից հետո Հունան Պողոսյանը պատասխանատվության չի ենթարկվելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել