Tert.am-ը գրում է.

Մենք որոշել ենք, որ ներառական քաղաքականություն ենք վարելու և մեր ցուցակում ընդգրկելու ենք շատ անհատների, ովքեր կուսակցության անդամ չեն այս պահին, բայց  գուցե կցանկանան վերանայել, դառնալ քաղաքական թիմի անդամ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը` անդրադառնալով ՔՊ-ի համամասնական ցուցակի կազմմանը:

«Այս պահին նման սահմանափակում անձանց առաջ չենք դնում, մենք ինքներս ենք շատ շահագրգռված հրավիրել մասնագետների, հանրային գործիչների, մարդկանց, ովքեր գիտենք, որ իրենց գործով և գիտելիքով կարող են ծառայել խորհրդարանում, միջազգային  կառույցներում ներկայացնել ՀՀ շահերը»,– շեշտեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել