Tert.am-ը գրում է. 

Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում մեր հյուրերին առանձնապես տպավորել էին հայկական գինին և կոնյակը, ինչը իր համար կարևոր և լավ նորություն էր, քանի որ ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են համաշխարհային լիդերներ այս ոլորտներում:

«Մասնավորապես, ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի, իհարկե, իրենց բառապաշարով, բրենդիի որակի կապակցությամբ, ինչը շատ լավ է, և ոչ միայն նրանք: Ընդհանուր առմամբ, մեր գինին և կոնյակը շատ լավ տպավորություն են գործել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել գինու և կոնյակի արտադրության միջազգային որոշակի ստանդարտի, կարծում եմ, որ իսկապես պետք է քաջալերել մեր արտադրողներին, և կառավարությունը բոլոր միջոցները պետք է ձեռնարկի, որ մեր արտադրողներին կարողանանք աջակցել նոր շուկաներ մտնելու գործում»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել