Armenpress.am-ը գրում է.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հարցով քննարկումները շարունակվում են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

«Շարունակվում են քննարկումներն այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն համատեքստում, որովհետև նման իրավիճակներ կարող են ի հայտ գալ հետագայում, կազմակերպության կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների: Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի մեր ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա: ՀԱՊԿ հեղինակությունը Հայաստանի համար այնքան կարևոր է, որքան կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկրի համար», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել