Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոնպեոն հայտարարել է, որ Թուրքիայի դեմ ավելի վաղ սահմանված պատժամիջոցների մի մասը կարող է հանվել։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։

Պետքարտուղարը նշել է, որ ներկա դրությամբ վերջնական որոշում այս առումով չի ընդունվել, սակայն նրա խոսքով, տրամաբանական կլիներ այն բանից հետո, երբ թուրքական դատարանն ազատ արձակեց ամերիկացի հոգևորական Բրանսոնին, պատժամիջոցների մի մասը չեղարկվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել