Panorama.am-ը գրում է.

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Հայաստան այցելած հյուրերին առանձնապես տպավորել են հայկական գինին ու կոնյակը: Այս մասին գործադիրի այսօր նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դա ինձ համար շատ կարևոր ու լավ նորություն էր, քանի որ ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ։ Մասնավորապես, ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվելու հայկական գինու ու կոնյակի՝ իրենց բառապաշարով «բրենդիի» որակի կապակցությամբ, և ոչ միայն նրանք։ Ընդհանուր առմամբ, մեր գինիներն ու կոնյակները շատ լավ տպավորություն են գործել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել գինու ու կոնյակի արտադրության միջազգային որոշակի ստանդարտի», - նշեց  Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝  պետք է քաջալերել տեղական արտադրողներին,  կառավարությունը պետք է աջակցի արտադրողներին, որպեսզի նոր շուկաներ ձեռք բերի։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշեց, որ նոր շուկաներ մուտք գործելու համար առավել մեծ խոչընդոտը արտադրանքի ծավալներն են, ուստի ներդրումային ծրագրերով պետք է աջակցեն կոնյակագործներին և գինեգործներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել