Armsport.am-ը գրում է.

«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուայինը պատմել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենտուսից» հեռանալու մասին.

«Իտալիայի գավաթի եզրափակչից հետո հասկացա, որ ինչ-որ բան կոտրվել է: Արդյունքում ակումբը գնեց Ռոնալդուին: Ես չեմ որոշել հեռանալ «Յուվենտուսից», այս թիմի համար ջանք չեմ խնայել:

Ակումբում որոշեցին, որ առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է պայմանագիր կնքել Կրիշտիանուի հետ, իսկ ինձ ասացին, որ չեմ կարող մնալ:

Նրանք իրավիճակից դուրս գալու տարբերակներ էին փնտրում, և լավագույն լուծումը «Միլանն» էր: Ոչ, ես վրեժ չեմ փնտրում: «Յուվենտուսի» նկատմամբ բացառապես հարգանք եմ զգում: Թիմակիցներիս և երկրպագուների հետ լավ հարաբերություններ եմ ունեցել և երբեք չեմ ցանկացել հեռանալ: Պարզապես, ինչպես բոլորն ասում են, ինձ վռնդեցին:

Ես միանգամից սիրահարվել եմ «Միլանին»: Ինձ արագ համոզեցին այստեղ տեղափոխվել»,- Իգուայինի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել