«Մոսկվայի տեսանկյունից, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում, ցանկալի կլիներ, այն ընդդիմության էական ներկայացվածություն խորհրդարանում, որի հետ Մոսկվան նախկինում աշխատել է, որպեսզի իշխանությունը չունենար այնպիսի մեծամասնություն, որը, շատերը մտածում են, թե կունենա: Բայց Մոսկվան հանգիստ է այս հարցերում, քանի որ նկատում է, որ իրադարձությունները դեռ զարգանում են»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝  անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Մոսկվայի սպասելիքներին: 

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասել է, որ ԵՄ-ն սովորաբար առողջ քաղաքական համակարգի և գործընթացների կողմնակից է, որտեղ կա իշխանություն, ընդդիմություն, արտախորհրդարանական ազդեցիկ ակտիվ ուժեր, քաղաքացիական հասարակություն:

«Բայց սրանք նաև արտասովոր քաղաքական զարգացումներ են, ԵՄ-ին մնում է հետևել և տեսնել, թե ինչ է տեղի ունենալու»,- ասել է նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել