««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տե­ղակալ Արմեն Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության, որի մասին հրաժարվեց խոսել: 

Նա իր հայցով պահանջում է, որ դատարանը ՀՀ նախա­գահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանագիրն առ ոչինչ ճանաչի: Եվ հիմա ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը պետք է որոշի՝ վերականգնել Ղանիելյանին դատախազի տեղակալի պաշտո­նում, թե ոչ: 

Այս հայցն ուշագրավ է այնքանով, որ Արմեն Դանիելյանը նախկինում ՀՀԿ խմբակցության պատգա­մավոր էր, 2008 թվականի «Մարտի 1-ին» եղել է խորհրդարանում, վավերացրել աղմկահարույց որոշումները՝ ընդ­դեմ ՀՀ քաղաքացիների, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նշանակվեց դատախազի տեղակալ՝ կոռուպցիոն գծով, բայց այդպես էլ աղմկահարույց կոռուպցիոն մեխանիզմներ չբացահայտվեցին:
Հետաքրքիր է՝ ինչու 5 ամիս առաջ Դանիելյանի մտքով չէր անցնում դատի տալ Ս, Սարգսյանին: Թերևս համարձակությունը չէր բավա­րարում այդ հանդգնության համար: Ինչպես ասում են՝ եզը, որ ընկնում է, դանակավորները շատանում են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել