««Քաղպայմանագրում» և կառավարությունում այս օրերին ոչ միայն գրում-ջնջում են իրենց ապագա համամասնական ցուցակը, այլև քննարկում ապագա ԱԺ նախագահի և տեղակալների թեկնածությունների հարցը։

ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան։ Ըստ «ՔՊ» աղբյուրների՝ ամենահավանականը համարվում է Լենայի թեկնածությունը, ինչը նաև գենդերային խնդիր կլուծի։

Ի դեպ, այս անգամ կանանց ներկայացվածության խնդիրն ավելի սուր է դրված՝ նախկին 4-ից մեկի փոխարեն նոր Ընտրական օրենսգրքով 3-ից մեկն է լինելու կին, իսկ կին քաղաքական գործիչների պակաս Հայաստանում միշտ է եղել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել