Գարեջուրն աշխարհի ամենահայտնի և սիրված խմիչքներից է, սակայն նրա չարաշահումը կարող է խնդիրների հանգեցնել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Վերջիններիս դեպքում այն ունենում է ավելի վնասակար հետևանքներ:

Տղամարդկանց համար գարեջուրը վտանգավոր է այնքանով, որ նրանում պարունակվում են ֆիտոէստրոգենի մեծ քանակներ: Դա կանացի սեռական հորմոն է, որի ազդեցության տակ տղամարդկանց կուրծքը մեծանում է, իսկ փորը՝ ուռչում և դուրս ընկնում: Դրանից բացի՝ կողերին և ազդրերին շատանում է նաև յուղային շերտը:

Իսկ կանանց մոտ գարեջրի ազդեցության տակ սկսում է մաշկի մազածածկույթի ակտիվ աճ, խախտվում է դաշտանային ցիկլը, և նույնիսկ կարող է հաստանալ կնոջ ձայնը: Խախտվում է նաև ֆիտոէստրոգենի բնական արտադրման պրոցեսը, ինչը նույնպես վտանգավոր է: Իսկ ամենսարսափելին այն է, որ գարեջուրը բացասաբար է ազդում կնոջ վերարտադրողականության վրա: Այս խմիչքը չարաշահող կանանց մոտ առավել հաճախ են ծնվում պաթոլոգիաներ ունեցող երեխաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել