Եղանակի տեսությունը ծագել է Անգլիայում:

Եղանակի առաջին կանխատեսումը տպագրվել է 1861թ. անգլիական «Times» («Թայմս») թերթում: Այն կազմել էր նավատորմի սպա Ռոբերտ Ֆիցռոյը, ով դրանից մեկ տարի հետո գրեց «Եղանակների գիրքը»: Իսկ «Թայմս» թերթը հիմնել էր Ջոն Ուոլթերը, ում ապահովագրական կազմակերպությունն աղքատացել էր փոթորիկի պատճառով տուժած հաճախորդների ծախսերը փոխհատուցելով: 

1922թ. առաջին անգամ եղանակի տեսությունը հաղորդվեց ռադիոյով՝ կրկին Անգլիայում՝ BBC ընկերության շնորհիվ: Իսկ 1936թ. անգլիացիներն արդեն հեռուստացույցով կարող էին ծանոթանալ եղանակին: Սկզբում ցույց էին տրվում եղանակի քարտեզները, իսկ հաղորդավարները հայտնվեցին միայն 1950-ական թվականներին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել