Tert.am-ը գրում է.

Կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում ընդգրկված է 2017 թվականի «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգևատրելու նպատակով ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին վարչապետի աշխատա­կազմին հատկացնել 11,000.0 հազ. դրամ (11 միլիոն ՀՀ դրամ): 

Սրանից 10,400.0 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով է նախատեսված՝ «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու նպատակով՝ յուրաքանչյուրին 5,200.0 հազ. դրամ տրամադրել, իսկ 600.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «վարչական սարքավորումներ» հոդվածով՝ համակարգիչ ձեռք բերելու և «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել