«Ծանր մանկություն» արտահայտությունը լսելիս ակամայից մտածում ես բացասական հետևանքների կամ հոգեբանական ծանր հետքի մասին: Զարմանալի է, սակայն այսպիսի նուրբ հարցում էլ չկա չարիք առանց բարիքի: Ահա այդպիսի մանկություն տեսած մարդկանց դրական առանձնահատկությունները.

  1. Նրանք բավականին ստեղծագործ են: Ծանր մանկությունը նրանց ուժ է տալիս լինելու ստեղծագործ և դեպի լավը փոխելու սեփական կյանքը: Հոգեթերապևտ Յան Մորգան Կրոնը նշում է, որ բացասական փորձ չունեցած մարդկանց հետ շփվելիս որևէ օգտակար բան քաղելն անհնար է:
  2. Նրանք արագ են արձագանքում ամեն ինչին և րոպեական շահը կարող են գերադասել հետագա հեռանկարներից: Մի կողմից դա այնքան էլ լավ չէ, սակայն անկայուն պայմաններում մարդկային այդ հատկանիշը հնարավորություն է տալիս դժվար իրավիճակում գլուխը չկորցնել:
  3. Բարձր հարմարվողականություն: Ոչ ստաբիլ և անկայուն պայմաններն այս մարդկանց մոտ զարգացրել են ասոցիատիվ մտածողությունը և դեպքերի զարգացման տարբեր սցենարների կանխատեսումը: Դրանից բացի՝ նրանք ցանկացած իրավիճակից ավելի հեշտ կգտնեն ելքը:
  4. Նրանք արագ են զգում սպառնալիքը: Դրան նպաստում է նորադրենալին հորմոնի արտազատմանը, որն օգնում է մարդուն զգալ սպառնալիքը: Այն արտադրվում է որևէ անծանոթ կամ վախեցնող բանի հանդիպելիս: 
  5. Ծանր մանկությունը զարգացրել է նրանց հիշողությունը և դիմացինի հույզերն ու մտքերն ըմբռնելու հատկանիշները: Այդ պատճառով էլ նրանք լավ հիշողություն ունեն և կարեկից են:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել