Գեղեցիկ և հմայիչ կանանց տեսնելիս ակամա մտածում ենք, որ նրանց կյանքը հիասքանչ է, նրանք բազմաթիվ երկրպագուներ ունեն և երջանիկ են, սակայն իրականում ամեն ինչ մի փոքր այլ է։ Ահա թե ինչու:

Արքայադստեր համախտանիշ

Գեղեցիկ կանանց հեշտ է դիմացիններին կառավարել իրենց գեղեցկության շնորհիվ: Սակայն երբ դուրս է գալիս իր սահմաններից, կինը սկսում է դիմացիններին շահագործել, մտածում է, որ իրեն պարտական են, գեղեցկության շնորհիվ նրան շատ բաներ կներվեն: Այսպիսի վարքագիծը դիմացինների համար կարող է խիստ վանող դառնալ:

Նրանք տառապում են նևրոզով

Այդպիսի կանայք կարող են իրենց եկամտի մեկ երրորդը ծախսել կոսմետիկայի և գեղեցկության սրահներ այցերի վրա, իսկ մի փոքրիկ բշտիկը կարող է նրանց մոտ խուճապ առաջացնել: Խոստովանենք՝ դա այնքան էլ հաճելի չէ: 

Հաճոյախոսություններից կախվածությունը

Պատճառը նրան անընդհատ հաճոյախոսողներն են: Գեղեցիկ կանայք հաճոյախոսություններ կարող են լսել անվերջ, դրանց մասին պատմել ուրիշներին: Նպատակը մեկն է՝ ավելի շատ հաճոյախոսություններ լսել:

Նրանք օտարացած են

Պատճառը կրկին նրանց գեղեցկությունն է: Սա այլ կանանց կողմից ընկալվում է որպես մրցակցություն, եթե վերջիններիս ամուսնացած չեն, կամ էլ դավաճանված լինելու սպառնալիք, եթե պակաս գեղեցիկ կանայք ամուսնացած են, այդ պատճառով էլ գեղեցիկ կնոջը սպառնում է միայնության:

Գեղեցիկ կանանց բաժին են հասնում ոչ հուսալի տղամարդիկ

Օրինակ՝ հերթական կնոջ նկատմամբ սպորտային հետաքրքրություն դրսևորող և տիրանալ ցանկացող, գեղեցիկ կնոջը որպես «կարգավիճակ» կամ «աքսեսուար» դիտարկող, նրա միջոցով մյուսներին նախանձելու տեղիք տալ ցանկացող տղամարդիկ: Սա կարող է հանգեցնել նրան, որ գեղեցկությամբ առանձնացող կանայք, հոգնելով նման տղամարդկանցից, կսկեն առհասարակ խուսափել արական սեռի ներկայացուցիչներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել