Tert.am-ը գրում է.

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու երեխայի, ինչի մասին անհապաղ հայտնել են ոստիկանությանը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նշված գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը։

«Դեպքի գրանցումից անմիջապես հետո տեղեկացվել է ոստիկանությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, համայնքի խորհուրդը, ինչից հետո երեխաները մեր մոտից տեղափոխվել են մանկատուն»,- ասաց Կարապետյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել