Քարտը բանկոմատ մտցնելն այլևս անհրաժեշտ չի լինի, գործողությունների մեծ մասը հնարավոր կլինի իրականացնել Apple Pay, Samsung Pay и Android Pay-ի միջոցով: Օրինակ՝ հաշվից հաշիվ փոխանցումը, կանխիկի մուտքագրումն ու ստացումը, ծառայությունների վճարումը: Հաճախորդները բանկոմատի մեջ չեն մոռանա քարտերը, իսկ բանկոմատի մոտ անցկացվող ժամանակը կկրճատվի՝ հասնելով մեկ ու կես րոպեի: Այդպես են համարում փորձագետները:

Ռուսաստանի Դաշնությունում մի քանի բանկեր արդեն գործում են տվյալ համակարգով, իսկ մյուսները նախատեսում են դա անել հաջորդ տարում: Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետների գնահատականի՝ 2020թ. այս կերպ կիրականացվեն գործարքների կեսից ավելին: Իսկ այժմ առանց կոնտակտի վճարումների մեթոդը նախընտրում են բանկերի հաճախորդների մեկ երրորդից ավելին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել