Այս շաբաթ Apple-ը ճկվող էկրանով սարքի պատենտ է ձեռք բերել, որում նկարագրված են ճկման զանազան մեխանիզմներ: Սրանք ծալովի սմարթֆոնի ամենադժվար հանգույցներն են: Էկրանն, ըստ պատենտի, տեղադրվելու է այդ հանգույցների վրա:

Ծալվող Iphone-ի մեխանիզմի գծագիր

Որոշ աղբյուրների համաձայն՝ Apple-ը կարճաժամկետ հեռանկարում ծալվող Iphone չի թողարկի: Ընկերությունը հավանաբար կնայի մրցակիցների հաջողություններին, ապա հաջորդ տարի միայն դրանց առկայության դեպքում կիրականացնի ծալվող Iphone-ի արտադրությունը: Սա Apple-ի ավանդական գործելաոճն է նորամուծությունների բնագավառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել