Tert.am-ը գրում է.

Հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ընտրություններում հաղթողը մեկ սուբյեկտ է լինելու, հաղթողը լինելու է ընտրողը: Արմավիր քաղաքում  «Իմ քայլը»  դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դուք հաղթելու եք բոլոր ընտրություններում, որովհետև սրանից հետո ձեր տված ոչ մի ձայն չի կեղծվելու, որևէ մեկը չի համարձակվելու գողանալ ձեր քվեն, ձեր իշխանությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնելու»,- ասաց Փաշինյանը՝ եզրակացություն անելով, որ որևէ կասկած չկա, որ առաջիկա կիրակի օրը կայանալիք ընտրություններում հաղթելու են արմավիրցիները։

Նա ներկայացրեց իրենց առաջադրած թեկնածուին՝ Դավիթ Խուդաթյանին, բացատրեց, թե ինչու են նրան ընտրել որպես թեկնածու.

«Որովհետև նա չունի կլան, նա «թայֆայի» ներկայացուցիչ չէ, նա չունի որևէ պարտավորվածություն որևէ մեկի առաջ, և այս ընտրությանը միայն դուք կարող եք նրա առջև պարտավորություն դնել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դա վերաբերում է ոչ միայն Դավիթ Խուդաթյանին, այլև ամբողջ կառավարությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել