Դիետոլոգներն ամենավտանգավոր մթերքների շարքում ներառել են նրբերշիկը, կիսաֆաբրիկատները և ձկան պահածոները, հաղորդում է MedDaily-ն:

Այս առումով առաջին հորիզոնականում են նրբերշիկը և մշակված մսամթերքից պատրաստված երշիկեղենը: Փորձագետների խոսքով՝ որքան ցածր է դրանց արժեեքը, այնքան դրանցում քիչ է միսը և շատ՝ թունավոր կանցերոգենները:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում ոչ թանկարժեք կիսաֆաբրիկատներն են, որոնք ֆոսֆատի և ճարպերի բարձր պարունակություն ունեն:

Երրորդ հորիզոնականը մասնագետները ձկան պահածոներին են հատկացրել: Դիետոլոգների կարծիքով՝ կարևոր է մթերքի արժեքը, քանի որ էժան պահածոյացված ձկան տարայում թթվայնության բարձր մակարդակի պատճառով կարող են ծանր մետաղներ առաջանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել