Բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգն իր վերջին՝ «Մեծ հարցերի հակիրճ պատասխաններ» գրքում հայտարարել է, ր Աստված գոյություն չունի: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Գիտնականը բազմիցս հայտարարել է, որ աթեիստ է: Նրա խոսքով՝ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ ֆիզիկայի օրենքներով կարելի է բացատրել:

«Աստված չկա, ոչ ոք չի կառավարում Տիեզերքը»,- ասվում է գրքում:

Բացի այդ, գրքում գիտնականը գրել է, որ Երկրի սահմաններից դուրս կյանք գոյություն ունի: Նա կանխատեսել է, որ 100 տարվա ընթացքում մարդկությունը կարող է ճամփորդել Արեգակնային համակարգի ցանկացած կետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել