Եվրոպական տնտեսական գոտու մեջ մտնող երկրների բնակիչների համար թանկանում են Android ՕՀ հեռախոսները։ Այս մասին վկայում է Google ընկերության պաշտոնական բլոգում հրապարակված տեղեկատվությունը։ Սմարթֆոններ արտադրողները պետք է վճարեն Google-ին Play Store, Gmail, YouTube, Google Maps և այլ հավելվածները բեռնելու համար, որոնք մինչ այդ տրամադրվում էին Androidi-ի հետ բացարձակ անվճար։

Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հոկտեմբերի 29-ից։ Android-ը, սակայն, վճարովի չի դառնա, սակայն այս ՕՀ սմարթֆոնների գները կաճեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել