Ճապոնացին պատմել է, թե ինչպես է մայրը փրկել իրեն ինքնասպանությունից իր մանկական նվերի օգնությամբ։ Այս մասին հաղորդել է Sora 24 ալիքը։

Twitter–ի օգտատեր @loveglasslip-ը գրել է, որ ավագ դպրոցում քիչ է մնացել ինքնասպան լինի։ Նա արդեն բարձրացել էր տան տանիքին և պատրաստվում էր հաշիվները մաքրել կյանքի հետ, երբ նրան մայրը կանգնեցրել է։ Նա իր դրամապանակից մի փոքրիկ բացիկ է հանել, որի վրա գրված է եղել. «Այս տոմսը կիրականացնի ցանկացած երազանք», և մեկնել է տղային։

Թղթիկը տղայի ձեռքի աշխատանքն է եղել, որը նա մորն էր նվիրել մանկապարտեզում։ Տեսնելով բացիկը՝ դեռահասը գրկել է մորը և նրանք երկուսով արտասվել են հենց տանիքի վրա։ Դրանից հետո, նրա խոսքերով, ինքնասպանության մասին մտքերն այլևս իրեն չեն այցելել։

Նրա գրառումը դուր է եկել 262 հազար օգտատերերի, դրանով կիսվել է 69 հազար մարդ։ Մեկնաբանություններում օգտատերերը պատմությունը սրտառուչ են անվանել և նկատել են, որ ճապոնացին կարողացել է անհավանական ձևով փրկվել՝ ինքն իր օգնությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել