ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանն այսօր կդառնար 64 տարեկան։ Դուստրը՝ Էմմին, ով այս օրերին  Հայաստանում է, սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մայրիկի՝ կյանքով լեցուն սև ու սպիտակ մի քանի լուսանկար ու դրան կից հուզիչ գրառում կատարել՝ շնորհավորելով նրան տարեդարձի առթիվ. «Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էի․․․ Էլի ներվայնացա, էլի բան չի փոխվել»։

Մեկ այլ հրապարակում մայրիկի մասին Էմմին ուղեկցել է օդ, կյանք, քամի, լույս, կամք, հավատք հեշթեգորեվ, որոնք բնորոշում էին Նադյային։

Հիշեցնենք, որ Նադեժդա Սարգսյանը կյանքից հեռացել է հուլիսի 2-ին` 63 տարեկան հասակում։ Նա երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հուղարկավորել են քաղաքային պանթեոնում` ամուսնու` քանդակագործ Դավիթ Բեջանյանի կողքին:

44154296_2172473479678077_1485451234306424832_n

44219179_175032676695255_4243270458285228032_n

43201472_1919885118314666_7977315446598641360_n

44112900_1845691472215816_7282412011542020096_n

44136692_318093588990373_7865370710061875200_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել