ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանն այսօր կդառնար 64 տարեկան։ Դուստրը՝ Էմմին, ով այս օրերին Հայաստանում է, սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մայրիկի՝ կյանքով լեցուն սև ու սպիտակ մի քանի լուսանկար ու դրան կից հուզիչ գրառում կատարել՝ շնորհավորելով նրան տարեդարձի առթիվ. «Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էի․․․ Էլի ներվայնացա, էլի բան չի փոխվել»։
Մեկ այլ հրապարակում մայրիկի մասին Էմմին ուղեկցել է օդ, կյանք, քամի, լույս, կամք, հավատք հեշթեգորեվ, որոնք բնորոշում էին Նադյային։
Հիշեցնենք, որ Նադեժդա Սարգսյանը կյանքից հեռացել է հուլիսի 2-ին` 63 տարեկան հասակում։ Նա երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հուղարկավորել են քաղաքային պանթեոնում` ամուսնու` քանդակագործ Դավիթ Բեջանյանի կողքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել