Պարզվում է՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ: Այսինքն՝ եթե ՀՀ քաղաքացին ստանում է հաշմանդամու­թյան թոշակ, ապա կենսաթոշակային տարիքը լրանալու ժամանակ նա պետք է ընտրի՝ հաշմանդամության թոշակը շարունակի ստանալ և դեղեր գնե՞լ, թե տարիքային թոշակ՝ ապրելու համար: 

«Ժողովուրդ» օրաթեր­թը քաղաքացիների այս դժգոհությունները փոխանցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարու­թյան կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին, ով տարօրինակ պատասխան տվեց. «Մարդ միաժամանակ մի քանի կարգավիճակում չի կարող լինել՝ կինը կա´մ հղի է, կա´մ ոչ: Երկու կենսա­թոշակ տալը տրամաբանական չէ»: 

Բայց, ի վերջո, պետական ապարատում պետք է տարբերակեն, որ հիվան­դության համար տրվող գումարը մարդու վաստակած հանգստի թոշակի հետ առնչություն չունի:

Նոր Հայաստա­նում խնդիրը պետք է քննարկվի ու լուծում ստանա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել