1. Այն, ինչ մենք այսօր ունենք, մեր երեկվա արարքների արդյունքն է:

2. Պատրաստ եղիր փոխել նպատակներդ, բայց երբեք չփոխես արժեհամակարգդ:

3. Սերը լավագույն միջոցն է այլ մարդկանց դեպի լավը փոխելու համար, անգամ եթե նրանց սիրտը լցված է զայրույթով և ատելությամբ:

4. Բարի եղեք, երբ դա հնարավոր է, իսկ դա միշտ էլ հնարավոր է:

5. Ի՞նչ ես փնտրում՝ սե՞ր, երջանկությո՞ւն, հանգստությո՞ւն: Մի՛ գնա այն փնտրելու հեռավոր վայրերում, քանի որ հիասթափված կվերադառնաս: Փնտրիր դրանք քո սրտի ամենախորքում:

6. Աշխարհն անկատար է, քանզի մենք ինքներս ենք անկատար:

7. Կարողացիր տարբերել մարդուն և նրա դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ: Բանավեճի ժամանակ մի հարձակվիր մարդու վրա, այլ հարձակվիր նրա դիրքորոշման վրա: Դուրս մի արի անձնական հարթակ, կարողացիր զսպել էմոցիաներդ:

8. Իմ կրոնը շատ պարզ է, իմ կրոնը բարությունն է:

9. Երբեք չենք կարողանա հանգստություն ձեռք բերել արտաքին աշխարհում, եթե այն ձեռք չբերենք մեր ներսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել