Բազմիցս նշել եմ, որ իրանցիների համար նշանաբանությունը և խոսքային կամ գործնական մակարդակում անուղղակի նշանների կամ ուղերձների փոխանակումը չափազանց արդիական և, ըստ էության, աշխարհայացքային կարևորագույն բաղադրիչ է։

Կասկած չկա, որ Իրանը խիստ շահագրգռված է Հայաստանի տարածքով տարանցման միջոցով դեպի Սև ծով ելքի ապահովման հնարավորությամբ և բազմաթիվ, նույնիսկ ուղղակի պատգամներ է փոխանցել իր այս շահագրգռությունը հասկացնել տալու համար։

Հաշվի առնելով սա՝ չափազանց կարևոր է, որ Երևանից ևս Թեհրանին փոխանցվի պատասխան ուղերձ առ այն, որ հայկական կողմն ընկալում է իրեն հղվող ազդանշանները և դրանք համարելով դրական՝ պատրաստ է գործնական քայեր ձեռնարկել։

Որպես Հայաստանից նման ուղերձների ընկալման և դրանց ուղղությամբ աշխատելու պատրաստակամության հստակ ցուցիչ կարող է դիտարկվել, դիցուք, Հյուսիս-Հարավ ճեպուղու թեկուզ կարճ մի հատվածի շինարարության մեկնարկի ազդարարումը հայ-իրանական սահմանից դեպի Մեղրի, ինչը կարող է լրջագույն խթան դառնալ նաև իրանական կողմին այդ ծրագրում ներգրավելու հեռանկարի առումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել