Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ, չնայած մարմնավաճառների նկատմամբ բռնության դեպքերի հետ կապված նրանց մշտական բողոքներին և հարուցված քրեական գործերին, հնագույն մասնագիտության ներկայացուցիչները հանդես են գալիս ընդդեմ էլեկտրոնային սեքս խաղալիքներով շուկայի հագեցման և հօգուտ դրանց առևտուրը արգելելուն։ Այս մասին գրում է Buzzfeed-ը։

Սեքս ռոբոտների դեմ բողոքի ակցիաներին մարմնավաճառները միացել են սեքս տիկնիկներով և ռոբոտներով առաջին հասարակաց տան շինարարության շուրջ ստեղծված սկանդալից հետո Տեխասում։

Ամերիկացի գիտնականները գտնում են, որ տղամարդկանց կտրուկ անցումը սեքս–տիկնիկների վկայում է սոցիալական փոխգործակցության համակարգերում որոշ ճգնաժամերի մասին։ Չնայած վեճերին՝ առաջին ռոբո–բորդելը, որտեղ սեքս–սարքավորումները «կողք–կողքի» աշխատելու են մարդկանց հետ, կարող է բացվել Լաս–Վեգասում արդեն 2020 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել