Շատ շուտով «Տիտանիկ»-ը պարզապես պատմություն կդառնա: Նավի մնացորդները կքայքայեն ստորջրյա մանրէները, և, ըստ գիտնակաների, 10–15 տարի անց ժամանակին աշխարհի ամենախոշոր նավից ոչինչ չի մնա, գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները:

1912-ի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկ»-ը սառցաբեկորի է բախվել: Դրա խորտակումն առնվազն 1500 մարդու կյանք խլեց:

1985-ին նավը հայտնաբերել է ամերիկացի հետազոտող Ռոբերթ Բալարդը:

1985-2010-ը «Տիտանիկ»-ի մնացորդներն ուսումնասիրվել է 17 անգամ: Ջրի տակից հազարավոր առարկաեր են դուրս բերվել:

Հետազոտությունների ժամանակ գիտնականները մանրէի նոր տեսակ են գտել, որն անվանել են Halomonas titanicae: Այժմ հենց դա է նավի մնացորդների գլխավոր թշնամին:

Halomonas titanicae-ը քայքարում է օրական 180 կգ մետաղե կառույց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել