Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները (ԱՄՆ) պարզել են, որ մեծ քանակությամբ դիետիկ հավելումները պարունակում են պոտենցիալ վտանգավոր և չհաստատված դեղեր՝ գրում է MedicalXpress-ը։

Հետազոտողների խոսքով՝ սննդային հավելումների ավելի քան հազար ապրանքանիշեր պարունակում են անցանկալի նյութեր: Վերջին տասնամյակում ԱՄՆ առողջապահության ոլորտի աշխատակիցները հրապարակել են ավելի քան 700 նախազգուշացումներ այնպիսի բիոլոգիական ակտիվ դեղերի վաճառքի մասին, որոնք պարունակում են չարտոնված բաղադրիչներ: Բացի դրանից՝ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) պարզել է, որ դեպքերի 98%-ի ժամանակ փաթեթավորման վրա այդպիսի նյութերի հավելումների առկայության մասին որևէ զգուշացնող պիտակ չկա:

2007-2016 թթ․ պոտենցիալ վտանգավոր հավելումների 46%-ը կապ ուներ սեռական գործառույթների ուժեղացման հետ և պարունակում էր սիլդենաֆիլ, 41%-ը՝ նպաստում էր քաշի կորստին և պարունակում էր սրտանոթային համակարգի համար վտանգավոր նյութեր, և 12%-ը` ստեորիդներով հարուստ հավելումներ, որոնք օգնում են մեծացնել մկանային զանգվածը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել