Անտարկտիդան միշտ գրավել է մարդկանց սառույցների խորքերում թաքցրած իր առեղծվածներով։ Կենսաբանները Արկտիկայի տարածքի ջրերում «փոքրիկ հրեշ» են հայտնաբերել. տարօրինակ և վախենալու կենդանի, գրում է ZooKeys-ը։

Պարզվում է, որ սառույցներում փոքրիկ հրեշների նոր տեսակը հայտնաբերվել է այն բանի շնորհիվ, որ դրանց որոշ ներկայացուցիչներ սառցափակվել են սառույցների մեջ։ Գիտնականներն այս տարատեսակը Monstrillopsis planifrons անունով են կնքել, այսինքն «տափակ գլխով փոքրիկ հրեշ»։

M. planifrons–ը տարօրինակ փոքր խեցգետնակերպ է՝ մի քանի միլիմետր երկարությամբ, որը փափուկ «բեղիկներով» միաչքանի ութոտնուկ է հիշեցնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել