Լոնդոնի Բարձրագույն դատարանը քննում է Բերքշիր կոմսության բնակչուհի Քլեր Բասբիի գործը, ով կահույքի գործարանին մեղադրում է անորակ արտադրության համար։ Կինը պնդում է, որ անորակ բազմոցն է պատճառը, որ ինքը սեքսի ժամանակ ընկել է և վնասել ողնաշարը, ինչի հետևանքով չի կարողանում քայլել՝ գրում է Metro-ն։

Բասբին կահույքի ֆաբրիկայից յոթնապատիկ փոխհատուցում է պահանջում։ Կնոջ քույրը պնդում է, որ բազմոցի երկու ոտքերը լավ ամրացված չեն եղել, այդ պատճառով էլ բազմոցը թեք է եղել։ Ֆաբրիկայի ներկայացուցիչները պնդում են, որ կահույքը հավաքելիս բոլոր ոտքերը հարմար ձգվել են։ Նրանք ենթադրում են, որ զույգը սեքսով զբաղվելիս չափազանց մոտ է եղել բազմոցի ծայրին, այդ պատճառով էլ կինը կորցրել է հավասարակշռությունը և ընկել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել