Վիետնամցի հիվանդն ականջի ցավերից է բողոքել, և բժիշկը նրա ականջախեցում սնկեր է հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Բժիշկը նրա ականջում սև սպորներ է հայտնաբերել, իսկ մանրամասն հետազոտությունը ցույց է տվել, որ վիետնամցու ականջում սունկ կա: Բժշկի խոսքով՝ եթե նա մի փոքր ուշ դիմեր հիվանդանոց, սունկը կարող էր մեծանալ և ավերել ականջը:

Բրիտանացի բժիշկ Դևիդ Բաուլդերի խոսքով, որն ուսումնասիրել է այս դեպքը՝ կրկնակի վարակի պատճառը մեկ այլ մանրէածին հիվանդության սխալ բուժումն է: Բժիշկը հայտարարել է, որ հիվանդության հարուցիչը «սև Ասպերիգիլ» տեսակի սունկն է:

Հիվանդությունը կարելի է բուժել ականջի համար նախատեսված կաթիլներով և ականջի վակուումային մաքրմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել