Հավանաբար ամռանը ձեզ նույնպես անհանգստացնում են կրունկների չորությունն ու ցավոտ ճաքերը: Որպեսզի թույլ չտաք՝ ավելի խորանա այդ խնդիրը, հարկավոր է շարունակ խնամել առաջարկվող միջոցներով:

Այս խնդիրն իր հերթին լինում է բարդության տարբեր աստիճանների։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն մարմնի մյուս մասերի, ոտքերի մաշկը չունի ճարպագեղձեր։ Դրա փոխարեն քրտնագեղձերն են համարվում խոնավության միակ աղբյուրը։

Երբեմն այդ քրտնագեղձերը բավարար չեն, որպեսզի ոտքերը պահեն բավարար խոնավ վիճակում։ Ոտքերի չորությունը ստեղծում է անհարմարություն, որն էլ առաջացնում է քոր։ Այնպես որ, մի թողեք այս խնդիրն առանց բուժման։ Փորձեք այս տնական միջոցները։

1. Կիտրոնի հյութ․ կիտրոնաթթուն օգնում է լուծարել մահացած մաշկը։ Խորհուրդ է տրվում ընդունել կիտրոնի հյութով վաննա մոտ 10 րոպե, իսկ հետո սպունգի օգնությամբ հեռացնել մահացած մաշկը։

2. Ձիթապտղի յուղ․ ձիթապտղի յուղի խոնավեցնող միջոցը կարող է փրկություն դառնալ չոր կրուկների դեպքում։ Ավելացրեք մի քանի կաթիլ լավանդայի կամ կիտրոնի եթերային յուղ, որպեսզի բարձրացնեք բուժիչ էֆեկտը։ Լցրեք ձեր ընտրած բաղադրիչներն ապակե տարայի մեջ և հետո թափահարեք։ Քսեք կրեմը կրունկներին։

3. Վազելին․ մերսեք ձեր ոտքերը վազելինով, այդ թվում՝ նաև ոտքի մատների հատվածը։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար քսեք գիշերը և քնեք բամբակե գուլպաներով։

4. Շաքար. պատրաստեք սկրաբ ձիթապտղի յուղի և շագանակագույն շաքարի հավասար մասերից, այդ սկրաբով մերսեք ոտքերը։

Շնորհիվ այս տնական միջոցների՝ ձեր ոտքերը կլինեն փափուկ և առողջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել