Տիեզերական աղբանոց․ այսպես են գիտնականները անվանում մերձերկրյա ուեծիրը։ Այնտեղ գտնվում են հրթիռների և արբանյակների տասնյակ տոննաներով մնացորդներ։ Եվ դա սպառնալիքի տակ է դնում տիեզերքի հետագա նվաճումը, ինչպես նաև վտանգ է ներկայացնում Երկիր մոլորակի համար:

Այսօր Երկիր մոլորակի ուղեծիրում մոտ ութ տոննա աղբ կա՝ հրթիռների մասեր, տիեզերագնացների գործիքներ, ոչ ակտիվ արբանյակներ։ Սովորաբար դրանք մեր մոլորակին մոտենալիս այրվում են մթնոլորտում, սակայն տիտանից պատրաստված դետալները հասնում են մինչև Երկիր։

Այժմ մերձմոլորակային ուղեծիրում աղբահավաքման մի քանի եղանակներ են փորձարկվում։ Փորձարարական արբանյակը իր գործն անելուց հետո այրվում է մթնոլորտում։ Նախագծի վրա ծախսվել է 18 միլիոն դոլար, իսկ թե երբ կսկսվի գլխավոր աղբահանությունը, գիտնականները դեռ չեն կանխատեսում։ Դա չափազանց թանկ արժե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել