Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրը՝ Յանան, շուտով լսարանին կներկայանա որպես երգչուհի: Պարզվում է՝ փոքրիկի երաժշտական հակումները նոր չեն: Յանան արդեն մեկ տարի է` վոկալի է հաճախում «Հայ արևներ» խմբում։ Երգարվեստում նրա առաջին քայլը Լիդուշիկի հետ զուգերգով է լինելու: BlogNews.am-ը օրերս ներկա է եղել տեսահոլովակի նկարահանմանը: Ներկայացնում ենք հետաքրքիր ու վառ դրվագներ՝ ընթացքից:

Հաճելի տագնապ, հուզմունք, շփոթմունք, խառնվածություն, մեծ ոգևորություն ու սպասումներ. սա նկարահանման հրապարակում տիրող էմոցիանների մի մասն է բնորոշում միայն, որն ուներ Մանոն դստեր առաջին քայլերին հետևելիս: Այս անգամ նա միայն դիտողի դերում չէր, կազմակերպչական հարցերով մեծ մասամբ ինքն է զբաղվել. «Ի սկզբանե մտադրություն չունեինք, որ Յանան երգեր։ Լիդուշիկի հետ դուետի գաղափարն էլ մտածված չի եղել, գաղափարը ծնվել է հերթական հանդիպման ժամանակ։ Հետո միտքը սկսեցինք կամաց-կամաց իրականացնել, մտածեցինք թեման՝ մինչ օրս փոքրիկ երգչուհի համարվող Լիդուշիկն անցնում է ավելի հասուն փուլ՝ Յանային փոխանցելով մանուկների աշխարհը։ Երգի մեջ էլ հենց այդպիսի բառեր կան․ «Տուր ինձ քո ձեռքը, տուր, որ երգենք մեր երգը»։

_H2A3777_H2A3671_H2A6632

«Բարի օր» կոչվող երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է «Karen Sevak production»-ը: Տեսահոլովակի միտքն ամբողջությամբ Մանո Գրիգորյանինն է, սակայն որքան էլ զարմանալի է, պարային բեմադրությամբ անձամբ չի զբաղվել. «Ունեմ շատ լավ ընկերներ, որոնք ինձ օգնել են այդ հարցում: Սյուժետային տեսահոլովակ է, որտեղ հենց սկզբից Լիդուշիկը ներկայանում է որպես կայացած երգչուհի, ով իր նկարահանումներին և ֆոտոշարքերին է գնում, իսկ Յանան՝ որպես փոքրիկ երկրպագու, ում համար Լիդուշն աստղ է, և ում հետ միշտ երազել է երգել, գալիս է իր հետ նկարահանումների, ու այդտեղից էլ ամեն ինչ զարգանում է: Մենք խնդիր ունեինք, որ Լիդուշը չփոքրանար, իսկ Յանան իր տարիքից ավելի մեծ չերևար: Ի վերջո գտանք այն ոսկե միջինը, որ մեկը մյուսին չխանգարի։ Լիդուշն ու Յանան տեսահոլովակում ներկայանում հինգ տարբեր կերպարներով»:

Մանոյի կարծիքով՝ այս քայլը շատ պատասխանատու է, քանի որ Լիդուշիկը՝ որպես կայացած երգչուհի, իր տարոսը փոխանցում է դստերը. «Լիդան մանկական աշխարհում իր ուրույն ու վառ գույնն ունի: Նրա փոխանցած էստաֆետը պետք է ճիշտ ու արդար ձևով կարողանանք առաջ տանել։ Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, որովհետև առանց նրանց օգնության չէինք կարողանա անել այս ամենը: Շատ լավ թիմ է հավաքված, ովքեր նվիրված աշխատում են տեսահոլովակի յուրաքանչյուր մանրուքի վրա»։

_H2A3727_H2A3665_H2A3717

Լիդուշի համար այս տեսահոլովակով ազդարարվում է մուտք՝ հասուն ասպարեզ, չնայած երգչուհու խոսքով՝ ինքը վաղուց է սկսել քայլել այդ ճանապարհով, բայց, չգիտես ինչու, հանդիսատեսը դեռ շարունակում է նրան ընկալել որպես փոքրիկ Լիդուշիկի. «Շատ են եղել դուետի առաջարկներ, բայց ես ընտրեցի Յանուկին, ու նրա համար գրվեց այնպիսի երգ, որով ես, կյանքի ավելի հասուն փուլ մտնելով, փոքրերի աշխարհը փոխանցում եմ նրան։ Ասեմ, որ մեծ սիրով համաձայնեցի, քանի որ Յանուկը շատ արտիստիկ է, հայրիկից ու մայրիկից ժառանգել է դերասանական շնորհը: Ես վստահ եմ, որ երգը նրա համար զուտ քմահաճույք չէ, ու նա չի հոգնելու որոշ ժամանակ անց։ Յանուկը սիրում է տեսախցիկը, երգել, պարել, ու կարծում եմ, որ իմ փոխանցած էստաֆետը նա չի թողնի ու գնա»,- ասում է Լիդուշիկն ու վստահեցնում, որ Յանայի հետ աշխատելն իրականում շատ հեշտ է․ նա ամեն ինչ սիրով է անում ու լսում է բոլոր խորհուրդները:

Տեսահոլովակի պրեմիերան կկայանա նոյեմբերին։

_H2A3747_H2A3630_H2A3658_H2A3670_H2A3647_H2A3706_H2A3646_H2A3701_H2A3697_H2A3684_H2A3761_H2A3838_H2A3784_H2A3631_H2A3759_H2A3737_H2A3636_H2A6568_H2A6547_H2A6607_H2A6551_H2A6627_H2A6552_H2A6596_H2A6650

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել