Մանկական խաղեր, երաժշտություն, Դիսնեյի հերոսներ, Նավապետ Քիդի ծովահեն ընկերները, գունեղ քաղցրավենիք, տոնական համեղ տորթ ու փուչիկներ. այսպիսի մթնոլորտում է անցել «Նավապետ Քիդի գանձերի կղզու» 4-ամյակը։ Անակնկալներով ու արկածներով լի օր էր սպասվում բոլոր նրանց, ովքեր եկել էին շնորհավորելու փոքրիկ հոբելյարին։ BlogNews.am-ը ներկա է եղել գանձերի կղզում, ֆիքսել Քիդի փոքրիկ ժպտերես հյուրերին ու տոնական տորթը։

Մոլում տոնական միջոցառումները սկսվել էին վաղ առավոտից։ Գանձերի կղզում փոքրիկներին դիմավորում էին մուլտֆիլմերի հերոսները։ Երեխաները մասնակցում էին հետաքրքիր գիտափորձերի, ինչպես նաև փորձում գուշակել հանելուկային հրաշագործի և աճպարարի աներևակայելի գաղտնիքները. «Չորս տարի է՝ «Նավապետ Քիդը»՝ որպես բրենդ, ներկայացված է հայկական շուկայում։ Կարող եմ ասել, որ բավականին հաջողված հերոս է։ Մենք նրան չենք վերաբերվում որպես պարզապես խաղահրապարակի, այլ «Նավապետ Քիդը» իսկական հրաշքների կղզի է, որտեղ երեխաները կարողանում են հիանալի ժամանակ անցկացնել ու վայելել գունեղ մանկության հեքիաթը։ Այսօր Քիդին շնորհավորելիս նրան լրիվ իրական ենք պատկերացրել։ Տոնական տրամադրությունը փոխանցելու համար Մոլի ողջ տարածքում այցելուներին բաժանում էինք շոկոլադներ, անվանական կեքսեր, փուչիկներ և այլն»,- ասաց «Նավապետ Քիդի» տնօրեն Աննա Մելքոնյանը։

_H2A4095_H2A4001_H2A4042

«Նավապետ Քիդի գանձերի կղզի» զվարճանքի կենտրոնը հագեցած է շուրջ հինգ տասնյակի հասնող բրենդային խաղերով Sega-ից, Ays-ից և աշխարհահռչակ այլ ընկերություններից. «Մեր խաղերը լավագույնն են ու շուկայում եզակի։ Շուտով ատրակցիոնների թիվը կավելացնենք։ Առաջիկայում նախատեսում ենք Ամերիկայի Օռլանդո քաղաքում մասնակցել մեծ էքսպոյի, որտեղ, մեծ հավանականությամբ, նոր ու հետաքրքիր խաղեր կգտնենք մեր փոքրիկ, բայց պահանջկոտ հաճախորդների համար»,- ասում է Աննան ու հավելում, որ այցելուների ցանկություններն իրենց համար շատ կարևոր են ու դրանից ելնելով էլ՝ իրենք կատարում են լավագույն ընտրությունը՝ Հայաստան բերելով շուկայի նորությունները։

Աննայի խոսքով՝ սրանով չի ավարտվում անակնկալների շարքը։ Շուտով կհրապարակվի նաև «Նավապետ Քիդի» արկածների մասին պատմող հեքիաթը. «Մինչև Ամանոր հեքիաթը կհրատարակվի։ Բայցի այդ՝ այս պահին համագործակցում ենք «Մանկան» խանութ-սրահի հետ, որպեսզի գանձերի կղզու բոլոր հերոսներին ունենանք նաև որպես փափուկ խաղալիք։ Դրանք ներկայացված կլինեն հայկական շուկայում։ Վստահ եմ, որ այն բավականին հետաքրքիր է ստացվելու և լավագույն նվերը կլինի փոքրիկների համար»։

_H2A4052_H2A4031_H2A4047_H2A4056_H2A4015_H2A4068_H2A3980_H2A4069_H2A4019_H2A4076_H2A3996_H2A4098

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել