168.am-ը գրում է.

Ավստրալիայի կառավարության ղեկավար Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Իսրայելում Ավստրալիայի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հնարավորության հարցը կլուծվի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր: Այդ մասին հաղորդվում է երկրի կառավարության պաշտոնական կայքում:

Ավստրալիայի կառավարության ղեկավարի եւ արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնի համատեղ հայտարարության մեջ ասված է.

«Այսօր ավստրալական կառավարությունը մի շարք կարեւոր հայտարարություններ է արել՝ հաջակցություն Մերձավոր Արեւելքում Ավստրալիայի շահերի: Ընդհանուր առմամբ այդ հայտարարություններն ամրապնդում են մեր հանձնառությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը, նպաստում են Իսրայելի հետ մեր հարաբերությունների հետագա ամրապնդմանը եւ ցուցադրում Իրանի հետ կառուցողական փոխգործակցությունը շարունակելու մեր մտադրությունը»:

Մորիսոնը եւ Փեյնը, մասնավորապես, նշել են, որ մոտ ժամանակներս երկրի կառավարությունը մտադիր է քննարկել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցը՝ «ընդսմին Արեւելյան Երուսաղեմը ճանաչելով որպես ապագա Պաղեստինյան պետության սպասվող մայրաքաղաք»:

Հայտարարության մեջ նշված է, որ Ավստրալիայի կառավարությունը կդիտարկի Ավստրալիայի դեսպանությունն Արեւմտյան Երուսաղեմ տեղափոխելու որոշման առավելությունները, բայց «ցանկացած որոշման հիմքում կդրվի ազգային շահերի համար նման քայլի հետեւանքների մանրակրկիտ գնահատականը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել