Արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ խոլեստերինի որոշակի մակարդակն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար:

Երբ խոլեստերինի մակարդակը բարձրանում է, օրգանիզմում նկատվում են մի խումբ ախտանշաններ.

  • ախորժակի բացակայություն,
  • քրոնիկական հոգնածություն,
  • հիշողության վատացում, դեպրեսիա,
  • մարմնի ավելորդ զանգված,
  • որովայնի փքվածություն,
  • ցավ կրծքավանդակում, արտխփոց,
  • դեղին գոյացություններ մաշկին:

Նշանները նկատելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Ուշադրություն դարձրեք սննդակարգին՝ դրանում ներառելով մթերք, որը չի վնասում ձեր առողջությանը: Հաշվի առեք, որ արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը սպառնում է մի շարք խնդիրների առաջացմամբ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, կաթված, սրտի նոպա:

Այս գործոնները ևս կարող են մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման  հավանականությունը.

  • զարկերակային ճնշման բարձրացում,
  • ավելորդ քաշ,
  • ծխախոտ,
  • գենետիկ նախատրամադրվածություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել