«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպան և հատկա­պես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություն­ներ անցկացնելուն: 

«Անընդունելի է փոխել Ընտրական օրենսգիրքը և դրանից 1 ամիս հետո գնալ ընտրությունների, սա է Վենետիկի կարծիքը»,-ասացին մեզ: Ինչ վերա­բերում է Ստրասբուրգ մեկնած Լենա Նազարյա­նին, ապա նա հանդիպել է ԵԽԽՎ նախագահի, աշխատակազմի ղեկավարի հետ, փոխանցել իշխանությունների տեսակետը: 

«Նա չունի Վենե­տիկի հանձնաժողովի հետ բանակցելու լիազո­րություններ, և այդքան էլ հեշտ չէ վերջիններիս ինչ-որ բան համոզել, իրենց որդեգրած սկզբունք­ներից հետ կանգնեցնել»,- ասաց մեր աղբյուրը: 

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն, սակայն, ասել էր՝ կարող է և արագ ռեժիմ կիրառվել: «Արագ, բայց ոչ 10 օր կամ 1 ամիս»: Հայտարարությամբ հանդես կգան: «Ոչ, իրենք գտնում են ասելիքը տեղ հասցնելու ձևը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել