«Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավաբանների քննար­կումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկու­թյունների համաձայն՝ հաշվի առնելով, որ վերջին՝ 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակ­ված եղել, ապա ներկայումս որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել: 

Իրավական ոլորտում ակտիվ քննարկումներ են, որպեսզի համաներումը տարածվի նաև ՀՀ իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր երկու խմբերի»՝ «Սասնա Ծռերի» և «Նորք-Մարաշ» բանդայի գործով մեղադրյալ­ների վրա: 

Արդյունքում որոշում է կայացվել՝ համաներում չի տարածվի այս երկու խմբերի այն անձանց վրա, որոնք մեղադրվում են սպանության մեջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել